Արտաքին 2 տարի առաջ - 16:55 04-08-2024

Bloomberg. Ռուսաստանյան նավթի արտահանումը նվազել և հասել է 19 ամսվա մեջ նվազագույն ցուցանիշին

Ծովային ճանապարհով նավթի համաշխարհային մատակարարումները հուլիսին նվազել են Ռուսաստանի հիմնական նավահանգիստներից արտահանման զգալի կրճատման պատճառով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով լցանավերի դիտարկման տվյալներին։

Պարբերականի տվյալներով, անցյալ ամիս նավթի համաշխարհային մատակարարումները նվազել են օրական մոտավորապես 586 հազար բարելով։ Ռուսաստանի արևմտյան նավահանգիստներից արտահանումը նվազել է մինչև վերջին 19 ամսվա նվազագույն ցուցանիշը՝ օրական մոտ 1,8 մլն բարել: Դա զգալիորեն ցածր է հունիսյան՝ 2,2 մլն բարել, ցուցանիշից։

Մատակարարումների նվազում է նկատվել ոչ միայն Ռուսաստանում, այլև Բրազիլիայում, Վենեսուելայում և Քաթարում։ Սակայն Սաուդյան Արաբիայից (օրական մինչև 5,8 միլիոն բարել) և ԱՄՆ-ից (մինչև 4,4 միլիոն) արտահանման աճը մասամբ փոխհատուցել է այս անկումը:
Գործակալությունն ընդգծում է, որ Չինաստան մատակարարումների ընդհանուր ծավալը նվազել է օրական ավելի քան 1,4 միլիոն բարելով, ինչը մեկ տարվա ընթացքում ամենալուրջ անկումն է եղել։ Հուլիսին Չինաստան հիմնական արտահանողները եղել են Իրաքը, Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը։

Միաժամանակ, Kpler վերլուծական ընկերության տվյալներով, Ռուսաստանի Կոզմինո նավահանգստից ESPO նավթի առաքման միջին օրական ցուցանիշը հասել է օրական 945 հազար բարելի։ Սա 10%-ով բարձր է հունիսի ցուցանիշից և 7,6%-ով ավելի է, քան 2022 թվականի հուլիսի ցուցանիշը։ Այս արտահանման հիմնական մասը (83%) ուղղվել է Չինաստան:

«Ռուսաստանը բարելավում է OPEC+-ի արդյունահանման նպատակային ցուցանիշի համապատասխանությունը, ինչպես նաև նավթավերամշակման ներքին վերականգնում է նկատվում, ինչը կարող է կրճատել արտահանվող նավթի ծավալը», - նշել է պարբերականը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային ծովում նավթի և գազի արդյունահանումը կարող է բազմակի բարձրացնել ջրային միջավայրի աղտոտվածության մակարդակը, ինչն ազդում է ծովային կյանքի բազմազանության վրա։ Էսեքսի համալսարանի բրիտանացի գիտնականները պարզել են, որ հորատման հարթակներից 500 մետր հեռավորության վրա տեսակների բազմազանությունը կրճատվել է 28%-ով, իսկ աղտոտող նյութերի և ծանր մետաղների մակարդակը զգալիորեն աճել է։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին