Արտաքին 1 տարի առաջ - 12:50 04-08-2024

Կիպրաթուրքերի առաջնորդը նպատակահարմար չի համարում ՄԱԿ-ում եռակողմ հանդիպումը

Կիպրաթուրքերի առաջնորդ Էրսին Թաթարը նպատակահարմար չի համարում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և կիպրահույների առաջնորդ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ Կիպրոսի խնդրի վերաբերյալ եռակողմ հանդիպում անցկացնելը և հայտնում, որ կազմակերպության գլխավոր քարտուղարից նման հրավեր չի ստացվել։ Այս մասին տեղեկացնում է Kibris թերթը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշից եռակողմ հանդիպման ոչ մի հրավեր չկա։ Մենք հավանություն չենք տալիս դրա անցկացմանը ներկա պայմաններում։ Նման հանդիպման համար հիմքեր չկան»,- Հյուսիսային Կիպրոսի չճանաչված թուրքական հանրապետության նախագահի խոսքն է մեջբերում պարբերականը։

«Բանակցությունները չեն կարող սկսվել այնքան ժամանակ, քանի դեռ չի գրանցվել մեր ինքնիշխան հավասարությունը և հավասար միջազգային կարգավիճակը»,- նշել է նա։ Ըստ նրա, «կիպրահույների մտադրությունն է [բարենպաստ] տպավորություն թողնել և փորձել ճնշում գործադրել թուրքական կողմի վրա»։ «Մենք նման խաղերի չենք մասնակցում»,- ընդգծել է նա։

Ըստ Թաթարի, կղզու խնդրի լուծման որոնումը դաշնային հիմունքներով ավարտվել է 2017 թվականի Կրան Մոնտանայում խզված բանակցություններով, ուստի կիպրաթուրքական կողմը մտադիր չէ դրանք վերսկսել։ «Քանի որ ակնհայտ է, որ [կողմերը] ընդհանուր տեսակետ չունեն, ուստի եռակողմ կամ որևէ այլ ձևաչափով հանդիպման կարիք չկա»,- եզրափակել է նա։

Շաբաթ երեկոյան Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսն ասել էր, որ Գուտերեշը Կիպրոսի համայնքների ղեկավարներին հրավիրել է կղզու խնդրի կարգավորման վերաբերյալ եռակողմ հանդիպման, որը նախատեսված է օգոստոսի 13-ին Նյու Յորքում: Նախագահը հայտարարել էր, որ ընդունել է այդ հրավերը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից