Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:29 03-08-2024

Երևանում 29-ամյա քաղաքացին և տաքսու վարորդը դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Բաբաջանյան փողոցի 105 հասցեում նախկին ընկերոջ կողմից դանակով հարվածներ ստանալու հետևանքով «մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, իսկ այդ քաղաքացուն օգնելու ժամանակ վնասվածք ստանալու հետևանքով «աջ ձեռքի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի տղամարդ։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ դանակահարված քաղաքացին Երևանի բնակիչ 29-ամյա Հռիփսիմե Ա․-ն է, իսկ նրան օգնելու ժամանակ վնասվածք ստացածը Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Մ․-ն։

Րոպեներ անց կրկին զանգահարել են «Աստղիկ» բժշկական կենտոնից և հայտնել, որ նշված հասցեի մոտից ծեծկռտուքի հետևանքով շտապօգնության 76 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել ոմն Սարգիսի։

Ոստիկանները պարզել են, որ Արմեն Մ․-ի աջ ձեռքին և Հռիփսիմե Ա․-ի պարանոցի և որովայնի հատվածներին դանակով բազմաթիվ անգամ հարվածել է Երևանի բնակիչ 54-ամյա Սարգիս Ս․-ն, ով նույն օրը սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք Սարգիս Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել