Արտաքին 2 տարի առաջ - 00:10 03-08-2024

Հաստատ գիտեմ, որ մենք կվերադառնանք Ռուսաստան․ Կարա-Մուրզա

Ռուսական գաղութներից ազատված ընդդիմադիր քաղաքական գործիչներ Վլադիմիր Կարա-Մուրզան, Իլյա Յաշինը և Անդրեյ Պիվովարովը ուրբաթ օրը՝ օգոստոսի 2-ին, Բոննում հանդիպել են լրագրողների հետ։ Ասուլիսն առցանց հեռարձակվել է։ Գրում է DW-ն։

Վլադիմիր Կարա-Մուրզան հիշեց Թալմուդի արտահայտությունը, որը դաջված է «Ազգերի արդարացի» մեդալի վրա. «Ով փրկում է մեկ կյանք, փրկում է ամբողջ աշխարհը»: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի, Բելառուսի և Արևմուտքի միջև գերիների փոխանակման արդյունքում փրկվել է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի բանտերում պահվող 16 մարդու կյանք։

Կարա-Մուրզան հիշեց քաղաքացիական հագուստով ԱԴԾ սպայի արտահայտությունը, ով ազատ արձակված քաղբանտարկյալներին ուղեկցել է Ռուսաստանից Թուրքիա թռչող ինքնաթիռում. «Տեսե՛ք, տեսե՛ք, դուք վերջին անգամ եք տեսնում ձեր հայրենիքը»։ «Ես նրան ասացի, որ ես պատմաբան եմ, ես ոչ միայն հավատում և մտածում եմ, այլև հաստատ գիտեմ, որ ես և բոլորս անպայման կվերադառնանք Ռուսաստան։ Եվ անպայման կգա այն օրը, երբ Ռուսաստանը կդառնա ազատ, նորմալ, քաղաքակիրթ, եվրոպական երկիր։ Ես բացարձակապես չեմ կասկածում, որ այդ օրը կգա»,- ասել է Կարա-Մուրզան։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը