Արտաքին 2 տարի առաջ - 13:50 02-08-2024

Բայդենը Էրդողանի հետ քննարկել է Գազայի հատվածում և տարածաշրջանում վերջին զարգացումները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները։ Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, Գազայի հարցը, Թուրքիայում տեղի ունեցած գերիների փոխանակումը, տարածաշրջանային և միջազգային զարգացումները։

Նշվում է, որ Ռեջեփ Էրդողանը ասել է՝ Նեթանյահուի վարչակազմն ամեն քայլով ցույց է տալիս, որ չի ցանկանում հրադադար և խաղաղություն, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կադրերը Թուրքիայում և աշխարհում խոր հիասթափություն են առաջացրել, իսկ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը հարված է հասցրել հրադադարի ջանքերին։ Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Իսրայելն անում է ամեն ինչ՝ Գազայի «հրդեհը» ողջ տարածաշրջանում տարածելու համար։

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման համար Թուրքիան անում է հնարավորը և շարունակելու է անել։

Ջո Բայդենն էլ, ըստ թուրքական կողմի հաղորդագրության, շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ գերիների փոխանակումն «անխնդիր կերպով իրականացնելու ուղղությամբ ցուցաբերած ջանքերի համար»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի