Ներքին 2 տարի առաջ - 22:43 01-08-2024

Կարապետ Պողոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է

Ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանը, Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Կարապետ Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը)»։

Կարապետ Պողոսյանի պաշտպաններ Արտակ Նավասարդյանն ու Սլավիկ Պողոսյանն էլ ավելի վաղ տեղեկացրել էին, որ նշված քրեական վարույթով հսկող դատախազի 2024 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ Կարապետ Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը)։

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ նույն վարույթով հսկող դատախազի 2024 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ Կարապետ Պողոսյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), որով, ըստ էության, վերաշարադրվել է արդեն իսկ հարուցված հանրային քրեական հետապնդման ձևակերպումը։
Տվյալ քրեական վարույթով հայտնվել է նախաքննության ավարտ՝ մեղադրական եզրակացություն կազմելով, որին կհետևի վարույթի նյութերը դատարանին հանձնելը»,- ասել են Կարապետ Պողոսյանի պաշտպանները։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան