Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 21:00 01-08-2024

Բայդենը հաստատում է Գերշկովիչի, Կուրմաշևայի, Ուիլանի և Կարա-Մուրզայի վերադարձը

Սպիտակ տունը հաստատում է, որ մի քանի երկրների հետ այսօր փոխանակվող գերիների թվում են լրագրող Էվան Գերշկովիչը, «Ազատություն» ռ/կ լրագրող Ալսու Կուրմաշևան, նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանը և ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան։ Գրում է «Ազատությունը»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ գործարքը, որն ապահովեց նրանց ազատությունը, դիվանագիտական սխրանք էր: Ընդհանուր առմամբ, ըստ ԱՄՆ նախագահի, բանակցել են Ռուսաստանից 16 հոգու ազատ արձակման շուրջ, այդ թվում՝ Գերմանիայի 5 և Ռուսաստանի 7 քաղաքացիների, որոնք իրենց երկրում քաղբանտարկյալներ են եղել։

«Այս կանանց և տղամարդկանց մի մասը տարիներ շարունակ անարդարացիորեն բանտարկված է։ Նրանք բոլորն էլ կրել են աներևակայելի տառապանքներ և անորոշություն: Այսօր նրանց տառապանքն ավարտվել է», - ասել է Բայդենը՝ շեշտելով, որ կշարունակի աշխատել, որ ամբողջ աշխարհում անօրինական կերպով կալանավորված կամ պատանդ պահված յուրաքանչյուր ամերիկացի վերամիավորվի իր ընտանիքի հետ:

Փոլ Ուիլանը, Էվան Գերշկովիչը և Ալսու Կուրմաշևան այժմ Ռուսաստանից վերադառնում են ԱՄՆ, իր հերթին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա շնորհակալություն է հայտնել այս գործարքին օգնած կողմերին, մասնավորապես՝ Գերմանիային, Լեհաստանին, Նորվեգիային և Սլովենիային, ինչպես նաև Թուրքիային, որ «տարածք է տրամադրել այդ անձանց ԱՄՆ և Գերմանիա անվտանգ վերադարձի համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) իրականացրել է նորագույն պատմության մեջ ամենամեծ փոխանակման օպերացիան։ Գրում է Unian-ը

Գործողությունը ներառում էր ընդհանուր առմամբ 26 անձանց փոխադարձ փոխանակում, որոնք գտնվում էին 7 տարբեր երկրների (ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Սլովենիա, Նորվեգիա, Ռուսաստան և Բելառուս) բանտերում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Գործողության շրջանակում փոխանակվել են՝ ընդհանուր 7 ինքնաթիռներով Թուրքիա տեղափոխված անձինք՝ 2-ական ԱՄՆ-ից և 1-ական Գերմանիայից, Լեհաստանից, Սլովենիայից, Նորվեգիայից և Ռուսաստանից։ 10 պատանդ է տեղափոխվել Ռուսաստան, 13 պատանդ՝ Գերմանիա, 3 պատանդ՝ ԱՄՆ։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ