Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 18:52 01-08-2024

ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիվանագետները փորձում են կանխել էսկալացիան Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի և ԵՄ դիվանագետները հրատապ քննարկումներ են անցկացնում շահագրգիռ կողմերի հետ Մերձավոր Արևելքում՝ փորձելով կանխել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի վտանգը, երբ Իսրայելը հարվածներ հասցրեց «Հեզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Բեյրութում ու Թեհրանում՝ գրում է Financial Times-ը:

Թեհրանում բանակցություններ է վարում ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորան, իսկ Սպիտակ տան Մերձավոր Արևելքի հարցերով բարձրաստիճան պաշտոնյա Բրեթ Մաքգերքը խնդիրը քննարկել է Սաուդյան Արաբիայում:

Պաշտոնյաները նշել են, որ բանակցությունների նպատակն է գտնել փաստարկներ, որոնք կարող են «համոզել Թեհրանին կա՛մ չպատասխանել, կա՛մ խորհրդանշական գործողություն իրականացնել», քանի որ իսրայելցի դիվանագետներն արևմտյան զրուցակիցներին ասել են, որ իրենց զինուժը հետագա գործողություններ չի ծրագրում՝ գրում է պարբերականը։

CNN-ն էլ, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կատարի միջոցով ուղերձ է հղել Իրանին՝ խնդրելով հակահարված չտալ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո: Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին համաձայնել է կատարել ԱՄՆ պետքարտուղարի խնդրանքը:

Financial Times-ը գրում է, որ Արևմուտքի դիվանագիտական ​​ճնշումը մեծացել է տարածաշրջանային ավելի լայնածավալ հակամարտության վախի պատճառով, երբ Իրանը և «Հեզբոլլահը» խոստացել են կոշտ պատասխանել Իսրայելին՝ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի, Բեյրութում «Հեզբոլլահի» առաջնորդներ Իսմայիլ Հանիեի և Ֆուադ Շուքրի սպանությունների համար:

«Անկասկած, Իրանի պատասխանը իսրայելական ռեժիմին ցավոտ ու տանջալի կլինի և կստիպի նրան զղջալ, ռեժիմն այդ պատասխանը երբեք չի մոռանա»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան