Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:45 01-08-2024

Գյուղի տանջված մարդիկ են. մանրամասներ` Ոսկեհասկի պայթյունից

Արդեն հայտնել էինք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում։ Պայթյունի հետեւանքով կան զոհեր և վիրավորներ։

Oragir.News-ի լրագրողն է եղել գյուղում, զրուցել հարևանների հետ։

«Առավոտ ժամը վեցին զարթնել են, որ գնան անասուններին կեր տալու։ Գազը վառել են, որ կոֆե խմեն գազը տրաքել է, բալոնով գազը։ էս ինչ փորձանք էր եկավ մեր գլխին։ 7 հոգանոց ընտանիքից, 5-ն են տանը եղել։ Ընտանիքից 2-ը հարսն ու սկեսուրը վիրավորում են ստացել, 12-ամյա աղջիկը տեղում մահացել(քնած է եղել, պատը վրան է փլվել)»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արա Միլիտոսյանը, ով Խաչատրյանների ընտանիքի ազգականն է։

Գյուղում Խաչատրյանների մասին պատմելիս ասում են, որ խելոք, շնորհքով, տանջված մարդիկ են։
«Անասնապահությամբ էին զբաղվում, իրենց աջին քաշած մարդիկ են։ Մենք վատ բան չենք տեսել, շոկի մեջ ենք կատարվածից։ Դպրոցին կպատրաստվեին, էս ինչ զուլում էր»,- ասում է գյուղացիներից մեկը։

«Միջին ապրող ընտանիք էին, 2 կով ունեին, խոզ, էդպես իրենց համար ապրում էին։ Ընտանիքի փոքր տղան սպա է, Աշտարակում է ծառայում։ Խելոք-շնորհքով մարդիկ են, չգիտեմ ինչ ասեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
19:07 Թուրքական ընկերությունները 5 մլրդ դոլարի նախագծեր են իրականացնում Ղարաբաղում
20:44 Ճանճ՝ «Ամասիայի» պանրի մեջ. ինչպես ընտրել անվտանգ սնունդ, երբ խանութների հանդեպ վստահությունը կորչում է