Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:23 31-07-2024

Թուրքիան ոչ միայն ուղիղ ներգրավվածություն ուներ 44-օրյային, այլև ռազմական ներկայություն ապահովեց Արցախում

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էրդողանի` Արցախ ներխուժելու հետ կապված թեման ակտիվ դիսկուրսի առիթ դարձավ, ևս մի քանի դիտարկում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Թուրքիան ոչ միայն ուղիղ ներգրավվածություն ուներ 44-օրյա պատերազմին, այլ հետագայում ռազմական ներկայություն ապահովեց Արցախի օկուպացված շրջաններում:

Արտաքուստ Թուրքիայի առկայությունը ներկայացվում էր Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնով, սակայն դա թուրքական զորքերի ներկայության ֆորմալ հատվածն էր:

2020 թ.-ի պատերազմից հետո Թուրքիան «Կոմանդո» ջոկատներ էր տեղակայել Շուշիի և Քաշաթաղի հատվածներում, որոնք, այսպես կոչված, արագ արձագանքման գործառույթներ ունեին:

Թուրքական ջոկատներն ակտիվ մասնակցություն են ունեցել նաև 2023 թ.-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ, ավելին` հրադադարի պայմանավորվածությունից հետո փորձ են արել ներխուժել Ստեփանակերտ քաղաք, սակայն մեծ կորուստներ կրելով հետ են քաշվել:

Ընդ որում` դրանք գործել են ո´չ թե Ադրբեջանի զինուժի հրամանատարության, այլ ուղիղ Թուրքիայի գլխավոր շտաբի հրամաններով, ավելին` նշածս դեպքով պայմանավորված, դեռ այդ օրերին որոշակի խմորումներ են եղել Թուրքիայի և Ադրբեջանի միջև ու թեման վերջնական հարթվել է 2 երկրների ղեկավարների հեռախոսազրույցից հետո», - գրել է նա։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան