Ներքին 2 տարի առաջ - 22:55 30-07-2024

Քաղաքացին կաշառք է տվել. ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության բացահայտումը

ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և ծառայողական քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչը, տեղեկանալով համաքաղաքացու մեքենան ոստիկանության ծառայողների կողմից Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու մասին, այն հնարավորինս շուտ այնտեղից հանելու դիմաց ոստիկանության ծառայողներին կաշառք տալու միջնորդության պատրվակով, ապրիլի 2-ին համաքաղաքացուց պահանջել է 240 000 դրամ: Հայտնում է ՆԳՆ-ն։

Քաղաքացին վճարել է նշված գումարը՝ գիտակցելով, որ այն պետք է ծառայի որպես կաշառք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` հետագա ընթացքը որոշելու համար:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
19:07 Թուրքական ընկերությունները 5 մլրդ դոլարի նախագծեր են իրականացնում Ղարաբաղում
20:44 Ճանճ՝ «Ամասիայի» պանրի մեջ. ինչպես ընտրել անվտանգ սնունդ, երբ խանութների հանդեպ վստահությունը կորչում է