Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 22:22 30-07-2024

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը SPFA-ի նախագահին հանձնել է պատվո մեդալ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հուլիսի 30-ին ընդունել է «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» (SPFA) հումանիտար կազմակերպության նախագահ Պիեռ Ջանիկ Մանիսյանին և SPFA-ի երևանյան մասնաճյուղի անձնակազմին: Հայտնում է ԱԳՆ-ն։

Հանդիպման շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Պիեռ Ջանիկ Մանիսյանին հանձնել է արտաքին գործերի նախարարության երկրորդ աստիճանի պատվո մեդալ, որը վերջինիս շնորհվել է ՀՀ ԱԳ նախարարի հրամանով՝ Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածման գործում մեծ ավանդ ունենալու համար:

ԱԳՆ գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ջանիկ Մանիսյանին` ՀՀ անկախությունից ի վեր Հայաստանում ծավալած հումանիտար գործունեության, ինչպես նաև ֆրանսերեն լեզվի տարածման ու ամրապնդման հարցում գործադրած ջանքերի համար:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել