Ներքին 2 տարի առաջ - 21:00 30-07-2024

ՆԳ նախարարը հանցավորության դեմ անզիջում պայքարի ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել Վանաձորում

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 30-ին աշխատանքային այցով եղել է Վանաձորում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Նախարարը հանդիպել է ոստիկանության Լոռու մարզային ստորաբաժանումների ծառայողների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում ոստիկանության չորս հենասյունային ուղություններով իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության, Ոստիկանության գվարդիայի ձևավորման գործընթացները, կադրային համալրումն ու ձեռքբերումները։

Անդրադառնալով ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացին՝ Վահե Ղազարյանը հորդորել է ակտիվացնել մասնակցությունը և բարելավել սոցիալական երաշխիքները։

Քննարկվել են Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից հանցավորության դեմ պայքարի, առանձին հանցագործությունների մասով իրականացված աշխատանքների արդյունքները, վեր են հանվել կարգապահական խնդիրներ։

Նախարարը հանցավորության դեմ անզիջում և հետևողական պայքարի ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել:

Անդրադարձ է կատարվել նաև ՁՊՎ-ների պայմանների բարելավմանը, ինչպես նաև այլ իրավապահ կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությանը։
Պարեկային ծառայության գործունեության շրջանակում քննարկվել են ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման, ծառայության արդյունավետ կազմակերպման, կանանց ներգրավվածության և այլ հարցեր։

Նախարարը, ՆԳ նախարարության ղեկավար կազմը և Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքարին։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են