Արտաքին 2 տարի առաջ - 20:08 29-07-2024

Խոշոր երկաթուղային վթար Ռուսաստանում․ զոհվել է 2, վիրավորվել 140 մարդ, որից 30-ը երեխա

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում Կազան-Ադլեր մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Աղետի պատճառը բախումն է «ԿամԱԶ» բեռնատարի հետ, որի վարորդը կոպտորեն խախտել է կանոնները և փորձել է երկաթգծերն անցնել կարմիր լույսի տակ: Գնացքի վեց վագոն կողաշրջվել է, ևս երեքը՝ թեքվել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ըստ վերջին տեղեկությունների զոհվել է 2 ուղեկցորդուհի, վթարի պահին գնացքում եղել է 813 ուղևոր, մոտ 140 մարդ ստացել է քերծվածքներ և կապտուկներ, տուժածներից 30-ը երեխա են: Վոլգոգրադի մարզի վարչակազմը հայտնում է 20 քաղաքացու հոսպիտալացման մասին, այդ թվում՝ 7 երեխա, գնացքը երեխաների կենտրոնացված խմբեր է տեղափոխել Կրասնոդարի երկրամասի ճամբարներ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, չի բացառվում, որ շրջված վագոնների տակ մարդիկ լինեն:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հայտնել է, որ վարորդի համար գնացքի տեսանելիությունը մեկ կիլոմետրից ավելի է եղել։ Գնացքավարը վթարային արգելակում է կիրառել, սակայն կարճ տարածության պատճառով չի հաջողվել խուսափել բախումից։ Գնացքի արագությունը կազմել է 65 կմ/ժ։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել