copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:48 29-07-2024

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը»,- նշվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: