Արտաքին 2 տարի առաջ - 10:01 29-07-2024

Վենեսուելայի նախագահը վերընտրվել է

Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Մինչդեռ, ընդդիմությունը վստահ է, որ պետք է հաղթեր իր թեկնածու Էդմունդո Գոնսալեսը. այդ մասին են վկայել նաև հարցումների արդյունքները:

Ազգային ընտրական խորհուրդը, որը վերահսկվում է Մադուրոյի և նրա Միասնական սոցիալիստական կուսակցության կողմից, հայտարարել է, որ քվեաթերթիկների 80 տոկոսի մշակումից հետո գործող նախագահը հավաքում է ձայների 51,2 տոկոսը, իսկ միավորված ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը՝ 44 տոկոսը:

Մադուրոն արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է, որ իր հաղթանակը խաղաղության և կայունության հաղթանակ է:

Հիշեցնենք, որ Նիկոլաս Մադուրոն Վենեսուելան ղեկավարում է 2013 թվականից ՝ Հուգո Չավեսի մահից հետո։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել