Ներքին 2 տարի առաջ - 11:57 28-07-2024

Ողբերգական ավտովթար՝ Երևանում, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 27-ին, մահվան ելքով ավտովթար, ապա ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 123 հասցեում գործող «Ֆասթ բանկ»-ի դիմաց բախվել են Երևանում ժամանակավորապես բնակվող 43-ամյա Համբարձում Մելիքյանի վարած ռուսական համարանիշներով «ՎԱԶ 2107» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Էդգար Մհերյանի վարած «Mercedes ML » մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գուրգեն Դավթյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Նարեկ Պետրոսյանի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է․ Մհերյանն ու Ն․ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից Ն․ Պետրոսյանը այսօր հուլիսի 28-ին մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդներից Գ․ Դավթյանը աշխատում է «ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ» ՍՊԸ-ում ու մինչ քննիչների դեպքի վայր ժամանելը մի խումբ անձինք ժամանել են դեպքի վայր, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ, հարձակվել են ծառայություն կատարող պարեկների վրա, մի քանիսին պատճառել մարմնական վնասվածքներ ու տևական ժամանակ շարունուկել իրենց լկտի պահվացքը, ինչից հետո պարեկների և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների լրացուցիչ ուժերի ժամանումից հետո կարողացել են այդ անձանց բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ էլ առանձին փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրկայքում

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից