Արտաքին 2 տարի առաջ - 21:01 27-07-2024

Ֆրանսիան վերականգնում է գնացքների սպասարկումը դիվերսիայից հետո

Հուլիսի 29-ից Ֆրանսիայում երկաթուղային հաղորդակցությունը կվերսկսվի բնականոն հունով: Այս մասին շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, ասել է SNCF ֆրանսիական երկաթուղային փոխադրողի ղեկավար Ժան-Պիեռ Ֆարանդուն, որը մեջբերում է AFP-ն։

Նախորդ օրը դիվերսիայի ենթարկված մարզերում այս պահին չեղարկվել է գնացքների մոտ 30 տոկոսը, մնացածը 1-2 ժամ ուշացումով են աշխատում, մանրամասնել է պաշտոնյան։ Երկրի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ 800 հազար ուղևորներից 160 հազարին այս շաբաթավերջին գնացքների չեղարկում է սպասվում: Նա հավելել է, որ գնացքների գրեթե մեկ երրորդը չեղյալ է հայտարարվել Ֆրանսիայի հյուսիսում, արևմուտքում և արևելքում։ Չեղյալ է հայտարարվել նաև Լոնդոնի և Փարիզի միջև Eurostar արագընթաց գնացքի ծառայությունների մոտ մեկ քառորդը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հուլիսի 26-ին, Ֆրանսիայի արագընթաց երկաթուղային ցանցի աշխատանքը «կաթվածահար» է եղել դիվերսիոն հարձակումների պատճառով, գրել է telegraph.co.uk-ը՝ մանրամասնելով, որ չարագործներն ակնհայտորեն փորձել են խափանել այս երեկո Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: «Համակարգված» հարձակումների շրջանակում երկաթգծերի երկայնքով ազդանշային համակարգերը հրկիզվել են, իսկ մալուխները կտրվել և հրկիզվել են:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել