Ներքին 2 տարի առաջ - 20:12 27-07-2024

Դիլիջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 11 տուժածներից 5-ը երեխաներ են

Տավուշի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 11 տուժածներից 5-ը երեխաներ են, որոնցից 3-ը՝ մինչև 4 տարեկան։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է ժամը 16:10-ի սահմաններում։

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում բախվել են «Infiniti» (վարորդ՝ Ա. Պ., ծնված1967 թ.) և «Suzuki» (վարորդ՝ Տ. Դ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Infiniti» ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ֆ. Ս.-ն (ծնված1949 թ.), Տ. Պ.-ն (ծնված 1971 թ.), Գ. Բ.-ն (ծնված 1994 թ.), Վ. Բ.-ն (ծնված 2009 թ.), Ա. Բ.-ն (ծնված 2021 թ.), «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Դ.-ն (ծնված 2020 թ.), Մ. Դ.-ն (ծնված 2023 թ.), Մ. Հ.-ն (ծնված 1991 թ.), Հ. Պ.-ն (ծնված 2010 թ.), Ս. Պ.-ն (ծնված 1968 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են Ֆ. Ս.-ի մահը, իսկ մնացած տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում՝ Դիլիջան խոշորացված համայնքի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են «Infiniti» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան