Արտաքին 2 տարի առաջ - 19:46 27-07-2024

Հնդկաստանը հայտարարել է, որ պատրաստ է նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

Նյու Դելին պատրաստ է ամեն կերպ նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին Լաոսում Արևելյան Ասիայի գագաթնաժողովի նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։ Գրում են հնդկական լրատվամիջոցները։

«Ուկրաինայի հակամարտության հարցում երկխոսությունն ու դիվանագիտությունը շարունակում են կարևոր մնալ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վերջերս հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Հնդկաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել հարցի կարգավորմանը»,- X հարթակում գրել է նախարարը:

Նշենք, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, հնարավոր է՝ օգոստոսին կմեկնի Կիև, և, ըստ հնդկական WION պարբերականի՝ սա կլինի նրա առաջին այցը երկիր 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։

Ըստ Դելիի դիվանագիտական ​​աղբյուրների՝ սպասվում է, որ այցը, որը դեռ նախապատրաստման փուլում է, տեղի կունենա օգոստոսի երրորդ շաբաթվա ընթացքում, ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 23-ին։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել