Մամուլ 2 տարի առաջ - 08:01 27-07-2024

Նիկոլ Փաշինյանի սուտը. Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «սիրելի հանձնաժողովը» քննության է առել նախկինում` վարչապետին, իսկ այժմ նրա զոքանչին փաստացի պատկանող լրատվամիջոցի հոդվածը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է կատարել «Ժողովուրդ» օրաթերթի, «Հետքի», «Առավոտ» թերթի, Factor TV-ի և մի շարք այլ լրատվամիջոցների հրապարակումներին։

Բացի նշված ԶԼՄ-ներից` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրել է նաև «Հայկական ժամանակ»-ի կողմից հրապարակված «Թագուհի Թովմասյանը պատրաստվում է «Բաքվում հող գնել, սրճարան կառուցել. Կ» վերտառությամբ, ակնհայտորեն սուտ հրապարակումը։

Մինչև բուն նյութին անցնելը, բացատրենք, թե ինչ է «Կ»-ն։

«Ժողովուրդ» օրաթերթը, փորձելով մոռացության չտալ հումորի օրը (ինչպես անում է ամեն տարի), այս տարվա ապրիլի 1-ին կատակ-լուրեր էր գրել և վերջում հավելել «Կ» մեծատառով տարբերանշանը, որպեսզի ընթերցողները տարբերակեն կատակը լուրջ նյութերից։

Այդ լուրերի շարքում էր, օրինակ, այն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, և սեպտեմբերի 10-ին կլինեն նոր խորհրդարանական ընտրություններ: Այս կատակը խիստ վրդովվեցրել էր Փաշինյանին, ու նա հրահանգել էր իշխանական մի շարք պաշտոնյաների թիրախավորել «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին: Չբավարարվելով «Ֆեյսբուք» սոցցանցում լուտանքներ հրապարակելով` Փաշինյանը (ենթադրաբար` անձամբ, քանի որ ձեռագիրը իրենն էր) օրվա վերջում «Հայկական ժամանակ»-ում հանդես եկավ մոլորեցնող և ստահոդ, նաև վիրավորական հրապարակմամբ։

Եվ որքան էլ զավեշտալի է`Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փաշինյանական այդ սուտը քննության է առել՝ փորձելով Թագուհի Թովմասյանի գործունեության մեջ օրինախախտում գտնել, թե իբր պատգամավոր է, խմբագրական աշխատանքով է զբաղվում:

Եվ, պարզվել է, որ Նիկոլ Փաշինյանի սիրելի «Հայկական ժամանակը» ստել է` Թ. Թովմասյանի գործունեության մեջ ապօրինություն չկա:

Ահա կարդում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական հաղորդման մեջ. «Հրապարակմանը համաձայն՝ Թագուհի Թովմասյանն իր պատգամավորական գործունեությունը համատեղում է իրեն պատկանող «Ժողովուրդ» օրաթերթում խմբագրական աշխատանքի հետ։

Հանձնաժողովն ուսումնասիրել է հրապարակման առարկան՝ անհամատեղելիության պահանջների համատեքստում։

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Թագուհի Թովմասյանն առևտրային կազմակերպությունում ունեցած իր բաժնեմասը հավատարմագրային կառավարման է հանձնել նախքան Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնի ստանձնումը։
Հավատարմագրային կառավարման պայմանագիրը վերակնքվել է պաշտոնավարման ընթացքում՝ համապատասխան տվյալ պահին գործող կարգավորումներին։

Միաժամանակ, ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ «Ժողովուրդ» օրաթերթում վերջինիս՝ որպես խմբագրի աշխատանքը ևս դադարեցվել է 2018 թվականին, հետևապես՝ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտում չի արձանագրվել»,- գրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Այսպիսով` ստացվում է, որ իշխանության «սրտի կառույցը», որին փորձում են մտցնել իշխանության ուղղահայացի տակ, հերքում է իշխանությանը պատկանող լրատվամիջոցի ստահոդ լուրերը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան

Ձեզ գուցե հետաքրքրի