Վայոց ձորի մարզում բախվել են «Վազ 21101»-ը, «Վազ 2107»-ը և «Iveco» բեռնատարը. կա վիրավոր․ shamshyan.com
copy image url

Վայոց ձորի մարզում բախվել են «Վազ 21101»-ը, «Վազ 2107»-ը և «Iveco» բեռնատարը. կա վիրավոր․ shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 23:10 26-07-2024
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 15:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Վահրամ Գ.-ն իր վարած «Վազ 21101» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 123.8 կմ հատվածում բախվել է նույն ուղղությամբ ընթացող՝ Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Կարեն Պ.-ի վարած «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենային, որն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել ավտոլվացման կետի տարածքում կայանված՝ Վայոց ձորի մարզի բնակիչ, 46-ամյա Վահան Կ.-ի կողմից շահագործվող «Iveco» մակնիշի բեռնատարի կցորդիչին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կարեն Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։