Ներքին 2 տարի առաջ - 18:21 26-07-2024

Քննարկվել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր:

Ընդգծելով, որ դպրոցաշինությունը ՀՀ կառավարության ռազմավարական թիրախներից է՝ նախարարի տեղակալը կարևորել է այս ուղղությամբ Ասիական զարգացման բանկի հետ երկարատև արդյունավետ համագործակցությունը:

Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը շեշտել է, որ ԱԶԲ-ն նախարարության կարևոր գործընկերներից է, որի հետ տարիներ շարունակ իրականացվել են տարբեր ծրագրեր՝ Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների շրջանակում:

«Ակնկալում ենք, որ մեր դպրոցները կունենան այնպիսի միջավայր ու ենթակառուցվածքներ, որոնք ոչ միայն կապահովեն բարենպաստ և ժամանակակից պայմաններ՝ արդյունավետ ուսումնական գործընթաց կազմակերպելու տեսանկյունից, այլև կապահովեն անվտանգային բարձր չափանիշներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և հավելել, որ ՀՀ կառավարության՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում ենթակառուցվածքներին առնչվող հարցերը մանրամասնորեն քննարկվում են:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրով» սահմանված պահանջներն ու չափանիշներն ուղենշային են համարվում նաև այլ ծրագրերով կառուցվող հաստատությունների համար՝ հաշվի առնելով ԱԶԲ ծրագրի բարձր որակական պահանջները:

ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության համար՝ ընդգծելով, որ «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրը» Ասիական զարգացման բանկի կողմից ՀՀ-ում իրականացվող կարևորագույն նախագծերից է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը