Մամուլ 2 տարի առաջ - 08:58 26-07-2024

Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կառավարությունը «հետին թվով» որոշել է սրբագրել իր փնթի, անգրագետ աշխատանքը եւ տիեզերական գործունեության ոլորտի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանել նոր ստուգաթերթ։ Չնայած տիեզերական գործունեությանը վերաբերող օրենսդրական փաթեթն ուժի մեջ է մտել դեռեւս 2020 թվականին, իսկ արդեն 3 տարի անց Նիկոլ Փաշինյանի իշխանությունում թմբկահարում էին դարի նվաճումի` առաջին հայկական արբանյակի՝ «Հայասաթ 1»-ի տիեզերք արձակելու մասին, սակայն պարզվում է՝ այդ ամենն արվել է առանց պատշաճ հսկողության։

Արդյունքում հայկական արբանյակը ոչ մի օգուտ չի տվել Հայաստանի Հանրապետությանը եւ խանգարել է այլ երկրների արբանյակների աշխատանքին: Մամուլում անգամ լուր գրվեց, որ հուլիսի 3-ին ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի (ով համակարգել է այդ ոլորտը) պաշտոնանկությունը պայմանավորված է եղել արբանյակի հետ կապված ձախողմամբ, չնայած Պողոսյանը մեզ հետ զրույցում դա անհեթեթություն էր անվանել: Տիեզերական գործունեության ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին է ճանաչվել Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ