Արտաքին 2 տարի առաջ - 21:50 25-07-2024

Իվանիշվիլին կարող է դառնալ երկրի պատմության լավագույն նախագահը․ Ռատի Բրեգաձե

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն չի բացառել, որ միլիարդատեր, «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ փոխանցելով Բրեգաձեի խոսքերը։
«Պարոն Իվանիշվիլին, եթե նա որոշի առաջադրվել նախագահի պաշտոնում, ես վստահ եմ, որ նա կդառնա Վրաստանի պատմության լավագույն նախագահը», - ասել է Բրեգաձեն։

Սա առաջին դեպքն է, երբ իշխող կուսակցության ներկայացուցիչները Բիձինա Իվանիշվիլիի հնարավոր նոր դերակատարության մասին ենթադրություններ են անում, ինչը, սակայն, դեռևս պաշտոնապես չի հաստատվել։

Վրաստանում այլևս հենց նախագահական ընտրություններ չեն անցկացվելու։ Հոկտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո նոր նախագահին կընտրի 300 ընտրողներից բաղկացած հանձնաժողովը, որը կներառի խորհրդարանի անդամներին և մարզերի ներկայացուցիչներին։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում