Ուղիղ եթեր
Ամուսինը նախարար կնոջից հարուստ է. Ժաննա Անդրեասյանի և Պետրոս Ղազարյանի ունեցվածքը
copy image url

Ամուսինը նախարար կնոջից հարուստ է. Ժաննա Անդրեասյանի և Պետրոս Ղազարյանի ունեցվածքը

Ներքին 10 ամիս առաջ - 22:30 25-07-2024
Oragir.News-ն այսօր արդեն իր ընթերցողներին տեղեկացրել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխին սև ամպեր են կուտակվում, և վերջինս առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Հայտնել էինք նաև, որ հավանաբար նախարարի պաշտոնում կփոխարինի ներկայումս ԲՏԱ նախարարի պաշտոնը զբաղեցնող Մխիթար Հայրապետյանը։

Նշենք, որ Ժաննա Անդրեասյանը 2019-2020 թվականներին զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի, իսկ 2020-ի մարտից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնը։ Անդրեասյանը ԿԳՄՍ նախարար նշանակվեց 2022-ի դեկտեմբերի 12-ին, երբ դրանից օրեր առաջ նախկին նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնանկ էր արվել՝ Բրյուսովի համալսարանի ռեկտորի ընտրությունները տապալելու համար (ռեկտոր էր ընտրվել ոչ թե իշխանությունների սրտի թեկնածու Դավիթ Գյուրջինյանը, այլ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը, որի ընտրությունն այդպես էլ կառավարության կողմից չհաստատվեց, ավելին պարտված թեկնածուին նշանակեց ռեկտորի ԺՊ,ով ավելի ուշ արդեն ընտրվեց ռեկտորի պաշտոնում-խմբ.)

Oragir.News-ն այսօր ուսումնասիրել է գործող նախարար Ժաննա Անդրեասյանի և վերջինիս ամուսնու՝ Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի տարեկան հայտարարագրերը, որոնք վերջիններս այս տարվա մայիսին ներկայացրել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Ժաննա Անդրեասյանը և Պետրոս Ղազարյանը հայտարարագրել են մեկ բնակարան՝ համատեղ սեփականության իրավունքով, որը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Բնակարանը վերջիններս գնել են 2022 թվականի մարտի 9-ին, իսկ տարեվերջին այն պահպանվել է։

Բացի այդ, Պետրոս Ղազարյանը հայտարարագրել է նաև 1 սեփական տուն՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որը նա գնել է 2022-ի մարտի 11-ին։ Ուշագրավ է, որ թեև բնակարանն ու սեփական տունը գնվել են գրեթե միառժամանակ՝ 2 օրվա տարբերությամբ, սեփական տանը նույնպես Պետրոս Ղազարյանը տիրապետում է համատեղ սեփականությամբ, սակայն ոչ իր կնոջ Ժաննա Անդրեասյանի հետ, իսկ թե ում հետ՝ չի նշվում։

Ժաննա Անդրեասյանը հայտարարագրել է նաև 2021 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենա, որը վերջինս գնել է նախարար նշանակվելուց 1 շաբաթ անց՝ 2022-ի դեկտեմբերի 20-ին։ Տարեվերջին Անդրեասյանի HONDA-ն պահպանվել է։

Նախարարը տարեսկզբին Կոնվերս բանկին հանձնել է 7.168.000 դրամ, որը տարեվերջին կազմել է 6.455.186 դրամ։

Տարեսկզբին Ժաննա Անդրեասյանի բանկային հաշիվներին եղել է 5.370.523 դրամ, որը տարեվերջին նվազել է՝ հասնելով 3.799.313 դրամի։ Վերջինս կանխիկ դրամ չի հայտարարագրել։

Ժաննա Անդրեասյանի տարեկան եկամուտը կազմել է 19.722.667 դրամ, որը Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6.455.186 դրամ։

Անդրեասյանի ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 106.564, որը տարեվերջին կազմել է 0 դրամ։

Ղազարյանն իր նախարար կնոջից անհամեմատ ավելի բարձր է վարձատրվում. վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 32.935.732, որը Հանրային Հեռուստաընկերությունից ստացած աշխատավարձն է։

Ղազարյանը տարեսկզբին 3 բանկերում ունեցել է ընդհանուր 93.320.000 դրամ փոխառություն՝ 11,12 և 15 տոկոս տարեկան տոկոսադրույքով։

Դեկտեմբերի 31-ի դրությամբ վերջինս ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմվել է 68.906.805 դրամ։

Պետրոս Ղազարյանն իր միջոցներից 23.994.202 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ