Ներքին 2 տարի առաջ - 17:16 25-07-2024

Պայթեցնել չի կարելի քանդել. Սևակի 5 շենքի ոդիսականը շարունակվում է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Պարույր Սևակ հասցեում բնակելի շենքերից 40 մետր հեռավորության վրա գտնվող կիսակառույց շենքը պայթեցնելու լուրը անհանգստացրել էր շենքի բնակիչներին։

Նրանց հրավիրած ակցիայի ժամանակ պայթեցնող «Նորտեխշին» ընկերության տնօրեն Վազգեն Պետրոսյանն ասաց, որ հուլիսի 22-ին հստակ կհայտարարվի պայթեցման օրը և ժամը, սակայն ցայսօր որևէ լուր չկա։

Oragir.News-ը կապ հաստատեց տվյալ շենքի բնակիչ Հայկ Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ բնակիչները ստորագրահավաք են արել երեկ և ներկայացրել են դատախազություն, քաղաքապետարան և ՆԳՆ:

«Շուրջ 200 բնակիչների անունից գրություններ ուղարկեցինք Երևանի քաղաքապետարան, Ներքին գործերի նախարարություն և Գլխավոր դատախազություն։ Քաղաքապետարանից և ՆԳՆ-ից մեր խնդրանքը այն էր, որ պարզաբանումներ տան շենքի պայթեցման ընթացակարգերի վերաբերյալ և տրամադրեն փաստաթղթերի փաթեթը՝ շենքի բնակիչների դիրքորոշումն իմանալու և իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Իսկ Գլխավոր դատախազությունից խնդրանք-պահանջն է եղել այն, որ ստուգեն սահմանադրությամբ իրենց սահմանված իրավական ընթացակարգերի օրինականությունը, թե որքանով է շինարարական կազմակերպությունը և «Նորտեխշին» ընկերությունը պահպանել շենքի ձեռքբերման, քանդման թույլտվության և առավել ևս՝ պայթեցման թույլտվությունները, եթե իհարկե՝ դրանք կան։ Մեզ համար խիստ կասկածելի է Վազգեն Պետրոսյանի հիմանավորումները առ այն, որ իրենք ունեն համապատասխան թույլտվությունները պայթեցման համար»,-ասաց նա։

Հայկ Հակոբյանի խոսքով՝ այս պահի դրությամբ շենքի թուլացման աշխատանքները շարունակվում են, և իմիջայլոց, առանց համապատասխան արտահագուստի, ինչը ևս նորմալ չէ։

«Ես կարծում եմ, որ այստեղ անելիք ունի նաև Աշխատանքի տեսչությանը և Քաղաքաշինության կոմիտեի տեսչական մարմինը, քանի որ իրենց գործառույթների շրջանակում է քաղաքաշինական նորմերի պահպանումը»,- նկատեց բնակիչը։

«Հաշվի առնենք նաև այն, որ քաղաքապետ Ավինյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ այս խնդրին և նշեց, որ պայթեցման դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնելու է շինարարի և պայթեցնող ընկերության վրա։ Բայց այստեղ արդեն հարց է առաջանում՝ պատասխանատվությունը վարչական ուղղվածությա՞ն է, թե՞ քրեաիրավական հետևանք ունեցող պատասխանատվության մասին է խոսքը»,- եզրափակեց Հայկ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ չնայած՝ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, Վազգեն Պետրոսյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ նա պայթեցման դեպքում որևէ պատասխանատվություն չի կրում։

Հավելենք, որ կառուցապատողը Kam Development ընկերությունն է, պայթեցնողը՝ թիվ 1 տպարանի, «Ձյունիկ» պահեստի, կրկեսի պայթեցնող «Նորտեխշին» ընկերությունը, որի տնօրենը Հայկական ժողովրդական շարժման անդամ, քաղաքական գործիչ Վազգեն Պետրոսյանն է:

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը