Ներքին 1 տարի առաջ - 15:18 25-07-2024

Գեղարքունիքի մարզպետը չդատապարտեց Նորատուսցի Արայի որդու կատարած սպանությունը

«Խնդրում եմ այդպիսի որակավորում չտալ։ Գեղարքունիքի մարզը շատ ապահով մարզ է, բոլորին հրավիրում եմ Գեղարքունիք, բայց կխնդրեի, որ իրավապահ համակարգին այդ հարցը ուղղեիք, ոչ թե մեզ»,- այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով հուլիսի 17-ին Սևանում տեղի ունեցած սպանությանը։

Լրագրողի դիտարկմանը, որ սպանվածը ավագանու անդամ է՝ Սարգսյանը ևս մեկ անգամ կրկնեց՝ հարցը ուղղել իրավապահ մարմիններին։

«Ես հասկանում եմ իր կարգավիճակը, բայց խնդրում եմ իրավապահ մարմիններին ուղղել այդ հարցը, որպեսզի իրենք մեկնաբանեն։ Այդտեղ այլ մեկնաբանություն չունեմ»,- նշեց նա։

Փաստացի՝ Գեղարքունիքի մարզպետը ամեն կերպ զերծ մնաց քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդու՝ Լևոն Բանդուրյանի կատարած սպանությանը որևէ գնահատական տալուց։

Ստացվում է, որ երեխայի աչքի առաջ սպանվում է 37-ամյա երիտասարդ, որը նաև Սևան համայնքի ավագանու անդամ է, սակայն բոլորը լռում են։ Ոչ մի դատապարտող խոսք կատարվածի մասին՝ ո՛չ Սևանի համայնքապետարանի, ո՛չ մարզպետարանի կողմից, ավելորդ է նույնիսկ խոսել այլ կառույցների կամ պաշտոնյաների մասին։

Սևանի համայնքապետարանը բավարարվեց միայն ցավակցական ու հուզիչ խոսքերով․․․ Ինչու՞։ Դժվար չէ կռահել։ Բոլորը, անշուշտ, վախեցած են՝ համայնքապետարանից սկսած մինչև իրավապահ մարմիններ, քանի որ սպանություն կատարած անձը Գեղարքունիքի մարզի բնակիչ Արա Բանդուրյանի՝ հասարակության շրջանում առավել հայտնի, քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդին է՝ Լևոն Բանդուրյանը։ 19-ամյա երիտասարդը, որն այս պահին պետք է ծառայության լիներ, 7-ամյա երեխայի աչքի առաջ խլում է հոր կյանքը, և դրա վերաբերյալ որևէ դատապարտող խոսք չի հնչում։

Ստացվում է՝ մարզպետը նշում է, որ այդ մասին պետք է խոսի իրավապահ համակարգը, սակայն իրավապահ համակարգը նույնպես վախեցած է՝ այնքան, որ նույնիսկ Բանդուրյան ազգանունը շշուկով է հնչեցնում։

Հատկանշական է նաև մեկ այլ հանգամանք․ մինչ այժմ չի հրապարակվել գործին առնչվող տեսանյութը՝ նախաքննության շահերից ելնելով, այդպես է նշում Քննչական կոմիտեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, ժամը 22։00-ին Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ էին հնչել։ Վիճաբանության մասնակիցներից մեկը Լևոն Բանդուրյանն է, ով քրեական պատմություններով հայտնի Արա Բանդուրյանի որդին է։

«Սևան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆիյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ Ժամեր անց Արսեն Աֆիյանը, գիտակցության չգալով, մահացել էր։

Նշենք նաև, որ սպանվածը Սևան համայնքի ավագանու անդամ էր և հայտնի ատամնաբույժ Սևան քաղաքում։ Նրան սպանել են մանկահասակ երեխայի աչքի առաջ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան