Ներքին 2 տարի առաջ - 12:05 25-07-2024

Արմավիրում «Թումո» կենտրոն կբացվի

«Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Արմավիր համայնքի ղեկավարի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նախատեսվում է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» բարեգործական ծրագրի շրջանակներում Արմավիր համայնքում ստեղծել Թումո կենտրոն։

Հուլիսի 25-ին Կառավարության նիստին ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարը նշեց, որ «Թումո» կենտրոնը հնարավորություն կտա 12-18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող կրթական ծրագրերից: «Կենտրոնի համար նախատեսվում է ծախսել մոտ 530 միլիոն դրամ»,- տեղեկացրեց Սանոսյանը, տեղեկացնելով, որ մինչև 2026թ. Արմավիրում արդեն կենտրոնը կգործի և շուրջ 3800 երեխա այս կենտրոն կհաճախի:

ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը նույնպես անդրադարձավ խնդրին տեղեկացնելով, որ «Թումո» կենտրոններն ապացուցել են իրենց արդյունավետությունը երեխաների բազմակողմանի կրթության, նրանց նոր գիտելիքներ փոխանցելու, տեղեկատվական տեխնոլոգիաների նվաճումներին ծանոթացնելու առումով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան