Ներքին 2 տարի առաջ - 18:30 24-07-2024

Պետք է փող դնել ու ենթակառուցվածք սարքել էս քաղաքում, որովհետև մաշել է․ Ավինյան

Այսօր՝ հուլիսի 24-ին, Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսում ամենաշատ հնչող հարցերից մեկը վերաբերում էր «Վեոլիա Ջուր» կազմակերպության հետ կապված խնդիրներին, որոնցից հանրային շատ դժգհություններ կան։

Քաղաքապետը տեղեկացրեց, որ «Վեոլիա Ջուրը» տարեկան 9-10 միլիարդ դրամ գումար է վճարում։ ՀՀԿՀ-ն ամեն տարի մոտ 3-4 մլրդ դրամ հատկացնում է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի համար։ Նա վստահեցրեց, որ միայն Երևան քաղաքում 3-4 մլրդ դրամը քիչ է։

Ավինյանը նկատեց, որ ամեն տարի պետք է էական քանաքով մեծ ներդրումներ անել համակարգում, պետք է մեծ քանակով կոյուղատարեր կառուցել, պետք է այն հատվածներում, որտեղ ջրի ահռելի կորուստներ կան, պետք է այդ կորուստները վերացնելու համար ներդրումներ կատարել։

«Գայթակղությունը մեծ է՝ ասել, որ ա՛յ «Վեոլիա Ջուր» դու ես միակ մեղավորը։ Բայց դա ճշմարտությունը չի լինելու։ Ճշմարտությունն այն է, որ պետք է ավելի մեծ ծավալով ներդրուներ իրականացնել, նորմալ գումար դնել և հիմնարար աշխատանքներն անել ամբողջապես։ Եվ ջրանջատումներն են այդ ծրագրի մի մասն է»,- ասաց քաղաքապետը, նշելով, որ համակարգի ենթակառուցվաները մաշված են, և խնդրի հիմնավոր լուծման համար տարեկան մոտ 10 մլրդ դրամի ներդրումներ են պետք, որ ցանցում այդ աշխատանքներն իրականացվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
20:44 Ճանճ՝ «Ամասիայի» պանրի մեջ. ինչպես ընտրել անվտանգ սնունդ, երբ խանութների հանդեպ վստահությունը կորչում է
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ