Ներքին 1 տարի առաջ - 17:59 23-07-2024

Դեպքից 6 օր անց ՔԿ-ն չի հրապարակում նորատուսցի Արայի որդու կատարած սպանության տեսանյութը

Oragir.News-ի տեղեկություններով՝ հուլիսի 17-ին Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներից վիրավորում ստացած անձանց՝ Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանի առողջական վիճակն այս պահին լավ է, նրանք գիտակից են և տեղափոխվել են հիվանդասենյակ։

Oragir.News-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ, պարզելու համար՝ այս անձինք գիտակցության գալուց հետո հարցաքննվե՞լ են, թե՞ ոչ։

«Նախաքննության շահերից ելնելով՝ ես քննչական գործողությունների մասով որևէ տեղեկություն չեմ կարող հայտնել»,- ասաց նա։

Հարցին՝ ինչու՞ մինչ այժմ Քննչական կոմիտեն չի հրապարակել դեպքի հետ առնչվող տեսանյութը, քանի որ կարծիքներ կան, որ դա պայմանավորված է դեպքին քրեական հեղինակության տղայի մասնակցությամբ, Գոռ Աբրահամյանը նկատեց․

«Այն տեսանյութը, որն առգրավվել է, վարույթի մաս է հանդիսանում և այս պահին հրապարակման ենթակա չէ։ Որ պահին վարույթն իրականացնող մարմինը կհամարի, որ հրապարակումը խնդիր չի հարուցի նախաքննության համար, այդ ժամանակ կհրապարակվի»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք քրեական հեղինակություն հանդիսացող անձի տղան շարունակում է կալանավորված մնալ, ՔԿ խոսնակը պատասխանեց՝

«Իհարկե, շարունակում է մնալ կալանավորված»,- ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին, ժամը 22։00-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում՝Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։

«Սևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ Ժամեր անց Արսեն Աֆիյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան