Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 09:23 23-07-2024

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին․ Միլեր

Հայաստանն ու Ադրբեջանը Խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին շարունակում են զգալի առաջընթաց արձանագրել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը։

«Ինչպես ասացինք՝ խաղաղության ժամանակն է։ Մենք վճռական ենք աջակցել այս գործընթացին, շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ»,- ասել է նա։