Ուղիղ եթեր
Խոսք Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 17:00 22-07-2024

Հայաստանին COP29-ին հրավիրելով՝ Ադրբեջանը ձգտում է բարձրացնել իր «խաղաղասեր»-ի իմիջը․ Սուրեն Սուրենյանց

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հայկական կողմին հրավիրել է՝ մասնակցելու նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովին։ «Հրավերն ուղարկվել է խաղաղ գործընթացի ֆոնին, որի նպատակն է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությանը, որոնց միջև մինչ օրս պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չկան», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ընդգծեց, որ Հիքմեթ Հաջիևը շատ պարզ՝ գրեթե բաց տեքստով, ասել է, թե որն է Ադրբեջանի նպատակը։ Նա ասաց, որ Ադրբեջանում ցանկանում են այս պահին Հայաստանի Հանրապետության հետ միջանկյալ փաստաթուղթ ստորագրել, որը չպետք է շփոթել խաղաղության պայմանագրի հետ․

«Ինչպես Հաջիևն է ասել, այդ միջանկյալ փաստաթուղթը վերաբերելու է հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությանը։ Այսինքն՝ նրանք ուզում են COP29-ի առիթը օգտագործեն՝ Ադրբեջանի խաղաղասերի իմիջը բարձրացնելու և իրենց երկրի միջազգային հեղինակությունն ամրապնդելու համար։ Հենց այդ նպատակով էլ Հայաստանին մասնակցության հրավեր է ուղարկվել»։

Սուրենյանցը շեշտում է, որ ընդհանրապես Բաքվում փաստաթուղթ ստորագրելը ստորացուցիչ է, մանավանդ այն դեպքում, երբ այդ փաստաթուղթը չի լուծելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները։ Նա վերահաստատեց, որ խոսքը խաղաղության պայմանագրի մասին չէ, որովհետև դա ստորագրելու համար Ադրբեջանը պայմաններ է դնում․ սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և այլն։

Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանություններն այս հարցում կարող են դիվանագիտական ճկունություն դրսևորել․ «Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը կարող է հայտարարել, որ Բաքու կմեկնի միայն այն պայմանով, եթե բոլոր ռազմագերիները, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ազատ արձակվեն և իր հետ վերադառնան Հայաստան։ Սա իմ մոտեցումն է, հակառակ պարագայում մասնակցել COP29-ին կնշանակի ամբողջովին սպասարկել Ադրբեջանի օրակարգը, որից չգիտեմ, թե ինչ է շահելու Հայաստանը»։

Oragir.News-ի հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշիում հնչեցրած հայտարարությանն առ այն, որ ՀՀ-ն պետք է հստակ պատասխանի, թե ադրբեջանցիները ինչպես կարող են վերադառնալ Հայաստանի տարածք, վկայո՞ւմ է այն մասին, որ Բաքուն փորձում է նոր պատերազմի համար լեգիտիմ հիմքեր ստեղծել և դրան ինչպե՞ս պետք է արձագանքի հայկական կողմը՝ Սուրեն Սուրենյանցը պատասխանեց, որ Հայաստանի իշխանությունների քաղաքական վարքագիծը բանականության և ռացիոնալիզմի շրջանակներում հնարավոր չէ քննարկել, ուստի չի կարող ասել, թե վերջիններս մինչև ուր կգնան։

«Ես ավելի շատ հակված եմ ենթադրելու, որ Ադրբեջանը տարբեր ուղղություններով մեծացնում է ճնշումը Հայաստանի վրա, որովհետև այս պահին ինքն ակնհայտորեն մոտիվացված չէ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Ալիևը շատ լավ հասկացել է, որ իրեն հաջողվում է կամաց-կամաց բոլոր զիջումները կորզել Հայաստանից և շտապելու մեծ ցանկություն չունի, մանավանդ որ առջևում Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններն են, ինչն իր տուրբուլենտության մեծ պոտենցիալով Ադրբեջանի համար շատ բարենպաստ իրավիճակ է ստեղծում, որպեսզի այդ երկիրն ավելի մաքսիմալիստական օրակարգ ունենա»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից