Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 14:14 22-07-2024

Խաղաղության եվրոպական հիմնադրամը ՀՀ զինված ուժերին կտրամադրվի 10 մլն եվրո աջակցություն

Եվրոպական խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների խորհուրդն այսօր ընդունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանի Հանրապետության զինված ուժերին 10 մլն եվրո աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

«ԵՄ-ն առաջին անգամ է որոշում կայացրել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից օգնելու վերաբերյալ։ Այս որոշման նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության ամրապնդմանը: Օգնության փաթեթը նպատակ ունի նաև բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը և արագացնել նրա զինված ուժերի փոխգործունակությունը՝ միջազգային, այդ թվում՝ ԵՄ ռազմական առաքելություններին և գործողություններին երկրի հնարավոր հետագա մասնակցության դեպքում»,- նշված է խորհրդի հաղորդագրությունում: Աջակցությունը թույլ կտա մեկ գումարտակի համար ապահովել լիարժեք վրանային ճամբար:

ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ անվտանգությունը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների բաղադրիչ է, որի կարևորությունն աճում է:

«Խաղաղության եվրոպական հիմնադրամի այս միջոցառումը կնպաստի երկրի դիմակայունությանը: Մենք փոխադարձ շահագրգռվածություն ունենք ավելի ընդլայնելու մեր երկխոսությունը արտաքին և անվտանգության քաղաքականության շուրջ՝ նաև դիտարկելով Հայաստանի ապագա մասնակցությունը ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին»,- նշել է Բորելը։

Հայաստանին աջակցությունը տրամադրվում է երկկողմ գործընկերության շրջանակում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և ուղղված է Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը։

«ԵՄ-ն հավատարիմ է ընդլայնելու Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը՝ հիմնված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա, և էլ ավելի ամրապնդելու մեր հարաբերություններն իրենց բոլոր հարթություններում: Դա ներառում է արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում երկխոսության և համագործակցության ակտիվացում՝ ընդգրկելով նաև անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը»,- նշված է տարածված հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ

Ձեզ գուցե հետաքրքրի