Արտաքին 2 տարի առաջ - 18:58 21-07-2024

Ռուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի կառավարությանը. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։

«Ցանկանում եմ հաստատել, որ Ռուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությանը՝ երկրի ինքնիշխանությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ազգային անվտանգությունն ու ներքաղաքական կայունությունը պաշտպանելու նրա ձգտումը։

Մենք ելնում ենք նրանից, որ ռուս-սիրիական կապերի ողջ համալիրի հետագա զարգացումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին և համահունչ է տարածաշրջանային և միջազգային մակարդակներում խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ասված է Ռուսաստանի ղեկավարի ուղերձում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի