Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:24 21-07-2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հորեղբայրը Աբովյանում՝ դատախազության «քթի տակ», ծառերի հաշվին քարե շինություն է կառուցում․ shamshyan.com

Այն, որ վերջին տարիներին Աբովյան քաղաքում հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել ու շարունակվում են իրականացվել՝ գաղտնիք չէ։ Վերջին տարիներին Աբովյան քաղաքում քաղաքապետ Էդուարդ Բաբայանի, քաղաքապետի տեղակալներ Դավիթ Զարոյանի, Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ ստեղծվել են բազմաթիվ ոչ միայն խաղահրապարակներ, այլև նաև կանաչ գոտիներ։ Տնկվել ու ոչնչացումից փրկվել են հազարավոր ծառեր։

Երեկ՝ հուլիսի 20-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Աբովյան քաղաքի բնակիչներից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում, ասելով, որ քաղաքի դատախազության «քթի տակ» ինչ-որ շինություն կառուցելու համար ծառերի սպանդ են իրականացնում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ իրենց հասած տեղեկություններով այն պատկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի հորեղբորը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում տրակտորիստը մի քանի ծառ տապալեց, որոնք հետո փակեց հողով, հավանաբար որպեսզի քաղաքացիները չտեսնեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը

Ձեզ գուցե հետաքրքրի