Արտաքին 2 տարի առաջ - 19:06 20-07-2024

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ռոստովի մարզի Միլերովո ռազմական օդանավակայանին

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերը շաբաթ օրը՝ հուլիսի 20-ին, ՌԴ հավածել են Ռոստովի մարզի միանգամից մի քանի ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Ըստ Ղրիմի Wind Telegram ալիքի, հարվածի կարող էին ընկնել նաև Միլերովոյի ռազմական օդանավակայանը և նավթի պահեստը։ Գրում է DW-ն։

Ինչպես ասվում է հրապարակված գրառման մեջ, տեղի բնակիչները հայտնել են անօդաչու թռչող սարքի մասին, այնուհետև լսել են «ավելի քան 16 պայթյուն Միլլերովո օդանավակայանի տարածքում», Դոլոտինկա բնակավայրի մոտ և «նավթի պահեստի տարածքում»։ Հեռուստաալիքը պնդում է, որ իր մոնիտորինգային խումբը «արձանագրում է հրդեհներ թռիչքուղու և ինքնաթիռների կայանման վայրերում»։

Տեղական Telegram-ի «This is Rostov News» ալիքը նույնպես հրապարակել է խոշոր հրդեհի տեսագրություն։ Ենթադրվում է, որ տեսանյութը նկարահանվել է Միլլերովսկի թաղամասում, սակայն կոնկրետ որտեղ չի նշվում։

Նույն օրը ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը Ռոստովի մարզի և մեկ Սմոլենսկի շրջանի վրա ոչնչացրել են ուկրաինական 26 անօդաչու թռչող սարք։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից