Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 14:48 20-07-2024

ԱՄՆ իշխանությունները դատի են տվել անչափահասներին ժամանակավոր ապաստարան տրամադրողին սեքսուալ բռնության համար

ԱՄՆ կառավարությունը հայց է ներկայացրել անչափահաս միգրանտներին ժամանակավոր ապաստարան տրամադրողին՝ նրան մեղադրելով սեքսուալ բռնության մեջ այն երեխաների հանդեպ, որոնց պաշտպանությունը վստահել են իրեն, տեղեկացրել է NBC News-ը։

Հայցը ներկայացվել է չորեքշաբթի Օսթինում (Տեխասի նահանգ), դրանում նշվում է, որ Southwest Key Programs ընկերությունը կիրառել է սեռական բռնության պրակտիկա չուղեկցվող երեխաների հանդեպ, ինչն արդար բնակության տեղի օրենքի խախտում է։

Հայցում նշվել է, որ ոչ առեւտրային կազմակերպության աշխատակիցները միգրանտ երեխաներին ենթարկել են «դաժան սեռական բռնության եւ բռնաբարությունների»։

Հայցով պահանջվում է փոխհատուցել չհաստատված վնասը ենթադրյալ բռնության եւ ոտնձգությունների զոհերին, ինչպես նաեւ վճարել քաղաքացիական տուգանքներ, «որը կարող է պահանջել արդարադատությունը»։

Երեխաները, որոնց դիմավորում են ԱՄՆ սահմանապահ պարեկի կամ Մաքսային եւ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, փոխանցվում են ԱՄՆ ներքին գործերի նախարարության փախստականների վերաբնակեցման վարչության խնամքի ներքո, որը պայմանագրեր է կնքում այնպիսի ոչ առեւտրային կազմակերպությունների հետ, ինչպիսին է Southwest Key-ը, բնակարան հատկացնելու եւ խնամքի մասին այնքան ժամանակ, մինչեւ որ նրանք կհանձնվեն ընտանիքի անդամներին կամ խնամակալներին։ Կառավարությունը վճարել է Southwest Key-ին ավելի քան 3 մլրդ դոլար 2015-2023թթ. այդ ծառայության համար, նշված է հայցում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը