Ներքին 2 տարի առաջ - 14:17 19-07-2024

Կրակոցներ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են կրակողը, ինքնաձիգն ու կրակված պարկուճները. shamshyan.com

Հուլիսի 16-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դալար գյուղում կրակոցներ են հնչել։

Տեղեկությունը ճշտելու նպատակով ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից՝ բաժնի պետ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ, ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և ժամերի ընթացքում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Ոստիկանները մեկնում են Դալար գյուղ և տեղում ճշտում են, որ այդ օրը՝ գիշերը ժամը 01։00-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Արա Կարապետյանը Հ․ Մանուկյան փողոցի 94 հասցեի դիմաց իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել. բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ վնասը եղել է նյութական։

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ հայտնաբերում են Ա․ Կարապետյանին և տեղափոխում ոստիկանության Արտաշատի բաժին։

Տեղում փաստերի ճնշման և տարված բացատրական աշխատանքների արդյունքում նա ոստիկաններին խոստովանել է, որ կրակոցները ինքն է արձակվել, քանի որ իր վրա թափառող շներ են հարձակվել, որի ժամանկ ինքը կրակոցներ է արձակել, իսկ հետո վախեցել է և ինքնաձիգը նետել է դեպքի վայրի հարակից տարածքում։ Ոստիկանները որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են հանցագործության գործիք ինքնաձիգը, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերել են կրակված պարկուճներ։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից