Ներքին 2 տարի առաջ - 15:07 19-07-2024

2 անչափահաս երեխաներիս հետ փողոցում եմ հայտնվելու․ միայնակ մորը վագոն-տնակից հանում են

«Էրեբունի վարչական շարջանում մի փլուզված տան մեջ էինք ապրում, երկրաշարժից փլուզվեց տունը։ Հայտնվեցին փողոցում»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց 27 տարեկան, 2 անչափահաս երեխաների մայր Անահիտ Խաչատրյանը։

Ընտանիքի մայրը պատմում է, որ տարիներ առաջ տեղի ունեցած ուժգին երկրաշարժի պատճառով կորցրել է Էրեբունի վարչական շրջանում գտնվող իր կիսակառույց տունը և հայտնվել դոմիկում, որտեղից մոտ օրերս ևս նրանց պատրաստվում են հեռացնել, քանզի տարածքը պատկանում է Երկաթուղային կայարանին։

«Էրեբունի վարչական շարջանում մի փլուզված տան մեջ էինք ապրում, երկրաշարժից փլուզվեց տունը։ Հայտնվեցին փողոցում։ Մի անծանոթ մարդ ասաց, որ կարող է օգնել դոմիկով։ Սակայն այստեղից էլ կարող են հեռացնել մեզ, քանի որ վտանգավոր տեղ է ու պատկանում է երկաթգծերին։

Չգիտեմ ինչ ենք անելու եթե գան մեզ այստեղից էլ հանեն։ Գնալու տեղ չունենք։ Այստեղ էլ ոչ ջուր ունենք, որ հոսանք, այս պահին էլ չվճարելու պատճառով անջատել են»,- ասաց ընտանիքի մայրը։

Անահիտ Խաչատրյանը նաև նշեց, որ նա բազմիցս դիմել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին, ով սակայն ոչնչով չի օգնել․

«Նրանք դեպքի մասին գիտեին, միայն նպաստով են օգնել, ուրիշ ոչնչով։ Հիմա անգամ դուռ եմ խնդրել դոմիկի համար, ասում են՝ չկա։ Սնունդով էլ անգամ չեն օգնում։ Ինձ մի սառնարան է պետք։ Ես էլ մշտական աշխատանք չունեմ։ Անհատ մարդիկ մեկ-մեկ կանչում են այգի գնում գործ եմ անում, խոտ եմ հավաքում, կամ տներ եմ մաքրում»,- ասաց նա։

Զրույցից նաև պարզ դարձավ, որ Անահիտը ամուսնալուծված է, ընտանիքի հայրը արտերկրից գումարով չի օգնում, երեխաներից 3-ամյա տղան առողջական խնդիրներ ունի, 5-ամյա աղջիկը եղբորը խնամելու և մորը օգնելու պատճառով այլևս մանկապարտեզ չի հաճախում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան