Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:05 19-07-2024

«Կանաչապատում» ՀՈԱԿ-ի կողմից ոչնչացվել են էտած ճյուղերը, որոնք անապահովները չեն տանում․ Արմեն Բեգոյան 

Երևանում գիշերը «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի տարածքում, խոշոր հրդեհ էր բռնկվել։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի տնկարանի տարածքի կողքին գտնվում է ևս 1 տարածք, որտեղ պահվում են էտից առաջացած ճյուղերը։

«Մի մասում պահվում են կտրած ծառերի այն քանակը, որը ձմռանը բաժանում ենք անապահով ընտանիքներին, իսկ մյուս մասում չորացած ճյուղերն են, որոնք անապահով ընտանիքները չեն տանում, և ինչ-որ քանակությամբ կուտակվելուց հետո մեր կողմից ոչնչացվում են։ Երեկ, երեկոյան՝ 22։30-ի սահմաններում, ես, «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ինչպես նաև հրշեջ-փրկարական մի քանի մարտական հաշվարկներ եղել ենք դեպքի վայրում։ Եվ քանի որ ճյուղերը բավականին շատ էին և չոր, դրա համար էլ կրակն արագ է բռնկվել, բայց հրշեջ-փրկարների և մեր կողմից արագ լոկալացվել է», - պատմեց Բեգոյանը։

Նա հավելեց, որ ո՛չ Երևանի քաղաքապետարանը, ո՛չ էլ «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը ֆինանսական և գույքային վնասներ չեն կրել։

Հարցին՝ քանի որ երեկ գիշերը մայրաքաղաքում ուժգին անձրև և ամպրոպ էր, արդյո՞ք հրդեհման աշխատանքներ իրականացնելուց առաջ դրան ևս ուշադրություն են դարձնում, Բեգոյանն ասաց, որ դրան հետևում են ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները։

«Ամենայն հավանականությամբ՝ հրդեհի ուժգնացման պատճառը կայծակն էր, 4-5 անգամ կայծակ եղավ ու բռնկվեց։ Ցավոք՝ այնպիսի անձրև չեկավ, ինչպես մայրաքաղաքում։ Դա կարող էր օգնել, որ բռնկումը չուժեղանար։ Փառք Աստծո, մեր աշխատակիցների ու փրկարարների շնորհիվ մարվել է, սակայն հրշեջ-փրկարարները դեռևս հսկում են, որ ծուխը վերջնականապես մարի»,- եզրափակեց Արմեն Բեգոյանը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան