Արտաքին 2 տարի առաջ - 11:29 19-07-2024

Հութիներն անօդաչուով հարվածել են Թել Ավիվին. բեկորներն ընկել են ԱՄՆ հյուպատոսության հարևանությամբ

Եմենի հութի ապստամբներն անօդաչու թռչող սարքով հարվածել են Թել Ավիվին. բեկորներն ընկել են ԱՄՆ հյուպատոսության հարևանությամբ, հայտնում է The Jerusalem Post-ը:

Վերջին տվյալներով՝ հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։

Հութիների շարժումը պաշտոնապես ստանձնել էանօդաչուով հարձակման պատասխանատվությունը: Եմենի հութիների խոսնակ Յահյա Սարիեն X-ի եթերում ասել է, որ խմբավորումը շուտով մանրամասներ կբացահայտի Թել Ավիվը թիրախավորած ռազմական գործողության մասին։

Սաուդյան Al Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ ուրբաթ գիշեր Միացյալ Նահանգները որսացել է բալիստիկ հրթիռ և երեք անօդաչու թռչող սարք, որոնք հութիների կողմից արձակվել են Իսրայելի ուղղությամբ, սակայն չորրորդին հաջողվել է խոցել Թել Ավիվը:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին