Ներքին 2 տարի առաջ - 20:38 17-07-2024

Իրավահավասարության ոլորտը մեր երկրում հիմնովին պետք է վերափոխվի. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 17-ին մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանութան խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի բացման արարողությանը։

Ծրագիրը նպատակաուղված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը փորձագիտական խորհրդատվության, կարողությունների զարգացման քաղաքականության զարգացման և հանրային իրազեկման միջոցով։ Դրա շրջանակը ենթադրում է կարևորագույն հարցերի հասցեագրում, ինչպիսիք են՝ խտրականության բացառումը, խոշտանգումների կանխարգելումը, անվճար իրավաբանական օգնությունը և սահմանադրական բարեփոխումները՝ 2023-2025 թթ Մարդու իրավունքների գործողությունների ծրագրի և մոնիթորինգի ու գնահատման շրջանակի ամրապնդման հատուկ շեշտադրմամբ։

Իր բացման խոսքում Պաշտպանն ընդգծել է, որ մարդու իրավունքներին վերաբերելի տարբեր ծրագրերի շրջանակներում Եվրոպական միության և Միավորված ազգերի կազմակերպության հետ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, որի արդյունքում իրականացվել են ոլորտը բարեփոխող մի շարք ծրագրեր։

«Այսօր մեկնարկող ծրագիրը թիրախավորում է ոլորտային հարցեր, որոնք առաջնահերթ են Հայաստանի համար։ Հատուկ կանդրադառնամ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին, որն այսօր գտնվում է շատ խնդրահարույց վիճակում։ Այստեղ անհրաժեշտ է իրականացնել լուրջ աշխատանքներ։ Բազմիցս եմ նշել իրավահավասարության մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը, որը կարևոր խթան կարող է դառնալ ոլորտը կատարելագործելու և զարգացնելու համար»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը։ Որպես մոդերատոր հանդես է եկել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

«Մարդու իրավունքների պաշտպանութան խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագիրը կենտրոնանում է թիրախային հաստատությունների, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Արդարադատության նախարարության, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ներքին գործերի նախարարությունների, Փաստաբանական պալատի և Հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ կարողությունների և ռազմավարական հաղորդակցության կատարելագործմանը՝ մարդու իրավունքների պաշտպանության լավարկման, լավ կառավարման և հաստատությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով։

Միջոցառման ավարտին անցկացվել է նաև ծրագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը, որով մասնակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունն աջակցել ծրագրի հաջող իրականացմանը։

«Մարդու իրավունքների պաշտպանութան խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագիրը շարունակում է զարգացնել Եվրոպական միության կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԲՀ-ի և ԵԱՀԿ-ի կողմից 2021-2024 թթ. իրականացված «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի արդյունքները։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»