Ներքին 2 տարի առաջ - 18:53 16-07-2024

Մհեր Գրիգորյանը կմեկնի արձակուրդ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը կգտնվի արձակուրդում։

«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ և 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ: