ՌԴ զորամասը լքելու համար հետախուզվող տղամարդը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում
copy image url

ՌԴ զորամասը լքելու համար հետախուզվող տղամարդը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ներքին Արտաքին 9 ամիս առաջ - 15:39 16-07-2024
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է 25-ամյա Ռուսաստանի քաղաքացի, հայտնում է Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Ձերբակալությունը տեղի է ունեցել երեկ, ժամը 1-ին՝ Ղազախստանի Ակտաու քաղաքից Երևան չվերթից հետո։

Ըստ նույն աղբյուրի՝ ձերբակալվածը Իվան Չ.-ն է, որն անցյալ տարվա ապրիլից Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր Ռուսաստանի զորամասը կամ ծառայության վայրը լքելու հոդվածով։

Ռուսաստանում նրա համար նշանակված խափանման միջոցը կալանքն է:

Ամենից շատ դիտված