Օրակարգ․ Արցախի հարցը փակված չէ, քանի դեռ հայ ժողովուրդը այն չի փակել․ Ձյունիկ Աղաջանյան

Ներքին Արտաքին Խոսք Օրակարգ 10 ամիս առաջ - 21:00 15-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը դիվանագետ, Նիդեռլանդներում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Ձյունիկ Աղաջանյանի հետ զրուցել ենք Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի չդադարող պահանջների, բանակցային գործընթացի, դիվանագիտական ճանապարհով առկա իրողությունները փոխելու հնարավորությունների, Արցախի հիմնախնդրի և բնակչության վերադարձի իրավունքի, տարածաշրջանային առանցքային զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ձյունիկ Աղաջանյանի համոզմամբ՝ Արցախի հարցը փակված չէ, քանի դեռ հայ ժողովուրդը այն չի փակել։ «Քանի դեռ հայ ժողովուրդը ինքը չի փակել այդ հարցը, այդ հարցը չի կարող փակված լինել, որովհետև Ադրբեջանը ցեղասպան պետություն է, Ադրբեջանի իշխանություններն էթնիկ զտում են իրականացրել, որը մարդկության դեմ հանցագործություն է։ Էթնիկ զտման միջոցով այլ ժողովրդի սեփականությունը հանդիսացող տարածքների յուրացումը պետական հանցագործություն է, որը պատժի է արժանի։ Այլ խնդիր է, թե այդ պատիժը ով, երբ և ինչպես կիրականացնի»,- ասաց նա։

Դիվանագետը նաև նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամենաաղետաբերն ու պատերազմաբերն է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:19 Ավտովթար՝ Սիսիան-Երևան ճանապարհին․ Lexus-ը դարձել է ոչ շահագործելի
11:49 Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները. լրագրող
20:13 Նվերը Արցախից էր, իրենք 4 երեխա են. մանրամասներ` Ջրառատ գյուղում վրաերթի ենթարկվածի մասին
15:10 Մի՞թե մեր տղերքը զոհվել են, որ վերջին զանգին երեխաներ մահանան ավտովթարի կամ կվադրոցիկլի վթարի հետեւանքով
17:16 Սա Նիկոլի կառուցած ասֆալտն է. արվել է 1 տարի առաջ
11:02 Ոչ թե կոռուպցիայի դեմն ես առնում, այլ խրախուսում ես կոռուպցիան. Վիլեն Գաբրիելյան            
15:46 Համալիրում հարսանիք էր, որովհետև չգնահատվեց «Հարսանիք լեռներում»-ը, որովհետև ոռնաց՝ Շուշին դժբախտ ու դժգույն էր, որովհետև Արցախը դատարկվեց
10:06 Փրկարարները Շենիկ գյուղի ջրանցքից քաղաքացու դի են հանել
10:18 Երկու ձու առնելու համար 1000 դրամ ենք ծախսում. այրումցի
12:48 Այսօր Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է