Ներքին 2 տարի առաջ - 14:23 15-07-2024

Ամբողջ գիշեր հաչում են, հարձակվում երեխաների վրա․ Նորագյուղի շների խնդիրը չի լուծվել

Թափառական շների խնդիրը մեր երկրում դեռ մնում է չլուծված։ Դրանց առկայությունը տարբեր բնակավայրերում մի շարք առումներով խիստ վնասակար կարող է լինել։

Oragir.News-ի ընթերցողներից Նորագյուղի բնակիչներ Կարինե Սաղաթելյանը և Լիանա Մանուկյանը ահազանգում են, որ Իսակովի 7 հասցեում գտվող շները տեղի բնակիչներին հանգիստ չեն տալիս։

«Մեր բակի մի գարաժում շներ կան, որոնք ամբողջ գիշեր հաչում են, հարձակվում են երեխաների վրա, անհնար է քայլել այդ փողոցով։ Ամոթ էլ է ասել՝ շաբաթը մեկ բազմանում են։ Հենց գարաժից մի մեքենա է դուրս գալիս, 10 շունն էլ հաչալով վազում են ետևից։ Ահավոր վիճակ է, գիշերը ժամը 3-ին 4-ին դուք տեսնեք՝ ինչ է կատարվում»,- ասաց նա։

Տիկին Կարինեն մեզ հետ զրույցում պատմեց, որ տվյալ ավտոտնակում ամիսներ առաջ մեկ շուն է եղել, որն էլ բազմացել է և Նորագյուղցիներին հանգեցրել այս խնդրին։

Նորագյուղի բնակիչներից Լիանա Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ անձամբ նա տվյալ շների կողմից 2 անգամ հարձակման է ենթարկվել․

«Մեր թաղում խայտառակ վիճակ է, քնել չենք կարողանում, երեխաներին դուրս չենք ուզում թողնել։ Անձամբ ինձ վրա 2 անգամ հարձակվել են այդ շները։ Ամերիկյան դեսպանատնից մինչև վարչապետի գարաժները ծերից ծեր շներ են»։

Նորագյուղի բնակիչները նաև հավելեցին, որ խնդրի մասին դիմել են Երևանի քաղաքապետարան, սակայն քաղաքապետարանը ոչ մի լուծում չի տվել խնդրին․

«Ասել են՝ կգան, ու չեն եկել»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում