Սպորտ 1 տարի առաջ - 10:28 15-07-2024

Դի Մարիան Ամերիկայի գավաթի եզրափակիչի լավագույն խաղացող ճանաչվեց

ԱՄՆ-ում ընթացող մրցաշարի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Արգենտինան ու Կոլումբիան: Հանդիպման հիմնական ժամանակում ազգային թիմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Խաղի 68-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Լիոնել Մեսին:

Լրացուցիչ ժամանակում Արգենտինայի համար հաղթական գնդակը խփեց Լաուտարո Մարտինեսը:

Արգենտինան 2-րդ տարին անընդմեջ դարձավ Copa America-ի հաղթող: Սա արգենտինացիների 16-րդ գավաթն էր այս մրցաշարում, որը ռեկորդային է մրցաշարի պատմության մեջ:

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակողական կիսապաշտպան Անխել Դի Մարիան ճանաչվեց Ամերիկայի գավաթի եզրափակիչի լավագույն խաղացող։

Դի Մարիան ավարտեց կարիերան ազգային թիմում։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
18:52 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը նույն վայրո՞ւմ են հանգստանում. համացանցը քննարկում է զույգի վերամիավորումը
13:26 Այսօր ուժեղ պտտահողմ է գրանցվել Վարդենիսում և Մարտունիում
11:06 38-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ