Ներքին 2 տարի առաջ - 17:30 13-07-2024

Ալագյազ գյուղում ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր կենդանիներին «սիգնալ» տալու համար գյուղացիները ծեծի են ենթարկել վարորդին ու վնшսել մեքենան․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժին է զանգահարել Մեսրոպ Մ․-ն և հայտնել, որ Ալագյազ բնակավայրում գյուղի բնակիչները իրեն ծեծի են ենթարկել, նշել է նաև, որ նա իր «Kia» մակնիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել ճանապարհով և այդ ճանապարհով անցել են նաև եղջերավոր կենդանիներ, վերջինս ազդանշան է արձակել, ինչից հետո 4 հոգով հարձակվել են իր վրա և ծեծի ենթարկել իրեն, ինչպես նաև վնասել են ավտոմեքենան:

Օպերատիվորեն նշված վայր են մեկնել ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Մեսրոպ Մ․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս է եղել Վանաձոր-Երևան ավտոճանապարհով՝ դեպի Երևան։ Ալագյազ բնակավայրի կենտրոնական հատվածում ձայնային ազդանշաններ է արձակել ճանապարհի երթևեկելի հատվածով անցնող խոշոր եղջերավոր անասուններին, ինչի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Արման Ա․-ն, 37-ամյա Ռուստամ Ա․-ն, և 34-ամյա Խդր Ա․-ն ոտքերով, ձեռքերով և իրենց ձեռքերում եղած փայտերով հարվածներ են հասցրել Մեսրոպ Մ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, բացի այդ հարվածել են նաև վերջինիս վարած ավտոմեքենային:

Դեպքի փաստով ոստիկանության Արագածի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»