Ներքին 2 տարի առաջ - 16:00 13-07-2024

Հայաստանը 2024թ. առաջին կիսամյակում Վրաստան այցելությունների թվով առաջատար երկրների եռյակում է

Հայաստանը 2024թ. առաջին կիսամյակում Վրաստան այցելությունների թվով առաջատար երկրների եռյակում է՝ ըստ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության վիճակագրության, որը ներկայացրել է NewsGeorgia գործակալությունը։

Նշվել է, որ օտարերկրացիները Վրաստան կատարել են ավելի քան 3 մլն այցելություն 2024թ. առաջին կիսամյակում, ինչը 5,6 տոկոսով ավելին է անցած տարվա նույն ցուցանիշներից։

Միջազգային այցելությունների ամենամեծ քանակությունն առաջին կիսամյակում գրանցվել է հարեւան երկրներից։ Եվրամիությունից Վրաստան ավելի հազվադեպ են գալիս։ ԵՄ անդամ երկրներից ոչ մեկը առաջին տասնյակում չի հայտնվել։

Վրաստան միջազգային այցելությունների թվով երկրները.

Թուրքիա – մոտ 623 հազար այցելու, աճը՝ 7,1 տոկոս 2023թ. հունվար-հունիսի համեմատ,
Ռուսաստան – 527,5 հազար, 8,7 տոկոս նվազում,
Հայաստան – 387,7 հազար, 2,4 տոկոս,
Իսրայել – 126,2 հազար, +18,5 տոկոս,
Ադրբեջան – 99,4 հազար, +16 տոկոս,
Ղազախստան – 70,3 հազար +21,7 տոկոս,
Իրան – 62 հազար +21,7 տոկոս,
Հնդկաստան – 57,7 հազար, +64,3 տոկոս,
Ուկրաինա – 51,4 հազար, −23,3 տոկոս,
Բելառուս – 43,7 հազար, −2 տոկոս,
Չինաստան – 32,8 հազար, +159,5 տոկոս,
Գերմանիա – 31 հազար, +24,3 տոկոս,
Լեհաստան – 27,6 հազար, −23,5 տոկոս,
Ուզբեկստան – 25,6 հազար, +26,7 տոկոս,
Սաուդյան Արաբիա – 22,2 հազար, +44,3 տոկոս։

Ըստ վիճակագրության, 38 տոկոս դեպքերում միջազգային այցելուները Վրաստան են եկել օդով, 62 տոկոսը՝ ցամաքով։ Ամենածանրաբեռնված անցակետերն են եղել Թբիլիսիի օդանավակայանը (705 հազար այցելու), «Սարփի» անցակետը Թուրքիայի հետ սահմանին (583 հազար), «Կազբեգին» ՌԴ-ի հետ սահմանին (423 հազար) եւ «Սադախլոն» Հայաստանի հետ սահմանին (324 հազար)։
Հայտնի է նաեւ, որ հաշվետու շրջանում միջազգային այցելուների 65 տոկոսը եղել է տղամարդ, 35 տոկոսը՝ կին։

Գերատեսչության դասակարգման համաձայն՝ 3 մլն միջազգային այցելուներից ավելի քան 2,1 մլն-ը եղել է զբոսաշրջիկ, այսինքն՝ նրանք երկրում մնացել են մեկ եւ ավելի օր։ Այս թիվը 10 տոկոսով ավելին է, քան անցած տարվա առաջին երկու եռամսյակում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»